Բաքվի կենտրոնում քանդել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Օգոստոսի 11-ի երեկոյան, ժամը 8-ի սահմաններում այստեղ են ժամանել քաղաքապետարանի եւ պետական գույքի նախարարության աշխատակիցները` բանվորների հետ: Նրանք ինձ ասացին, որ քանդելու են հարեւան շենքը եւ խնդրեցին դուրս գալ, որպեսզի հանկարծ մեզ էլ պատահաբար չվնասեն: Սակայն ժամանած էքսկավատորը սկսեց քանդել մեր շենքը»,- Turan-ին ասել է շենքում դեպքի պահին եղած աշխատակից Ազադ Իսազադեն:

Կազմակերպության գրեթե ողջ գույքը ոչնչացվել է:

«Որեւէ պաշտոնական կամ անգամ բանավոր նախազգուշացում մեզ չի արվել: Անգամ մարդկայնորեն կես ժամ չտվեցին, որ դուրս հանեինք մեր իրերն ու փաստաթղթերը»,- նշել է Իսազդեն: Կայքը նշում է, որ իշխանությունները փաստացի արտաքսում են բոլորին կենտրոնական փողոցներից, ովքեր հրաժարվում են քառ.մետրի համար չնչին 1500 մանաթ փոխհատուցմանը: