Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ կքննվի:
NEWS.am-ին ԲԴԽ-ից հայտնեցին, որ Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում են ստացել։
Նշենք, որ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:
Մենք տեղեկացանք, որ վարույթի հարուցման առիթը դատավորի կողմից առանց ծանուցման դատական նիստ նշանակելն ու անձին կալանքի տակ թողնելու որոշում կայացնելն է:





























