Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին կայացած նիստում հաստատել է կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այժմ Երեւանում եւ երկրի մյուս բնակավայրերում շահագործվում են հայրենական եւ արտասահմանյան արտադրության ավելի քան 150 միավոր կարուսել, մանկական հրապարակների սարքավորում, ջրային ատրակցիոն եւ զվարճալիքի այլ հարմարանքներ, որոնց աշխատանքը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական ակտեր, տեխնիկական պայմաններ եւ չափորոշիչ փաստաթղթեր չկան: Տեխնիկական կանոնակարգի հաստատումը կհստակեցնի ոլորտի օրենսդրական դաշտը, կապահովի կարուսելների եւ այլ զվարճալիքի հարմարանքների անվտանգ եւ անխափան աշխատանքը, կնպաստի բիզնեսի զարգացմանը:



























