Forbes-ի` ռուսական գլխավոր հանրաճանաչների վարկանշային ցուցակում 23-րդ տեղը զբաղեցրած   Անաստասիա Վոլոչկովան պնդում է, որ այս տարվա ընթացքում վաստակել է հայտնի ամսագրի «հաշված» 800 հազար դոլարից շատ ավելին:

«Ես կարող եմ ասել, որ ինձ հետ կապված տեղեկությունը ընդհանրապես ճիշտ չէ: Ես երբեք դա կարեւոր չեմ համարել, որովհետեւ  ֆինանսական եկամուտներ եմ ստանում ոչ միայն համերգներից, այլ նաեւ գովազդային տեսահոլովակներից»,-հայտնել է բալետի պարուհին:

«Երբ ես գումար եմ ծախսում մանկական համերգի համար եւ իմ փողերով վճարում եմ դահլիճի վարձակալման գումարը, ահա այդ մարդիկ, որոնք հաշվարկներ են անցկացնում, հաշվի առնո՞ւմ են  այդ ծախսերը»,-ասել է Անաստասիա Վոլոչկովան: