Թուրքիայի Եվրամիության նախարար եւ ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնած Էգեմեն Բաղըշը միանգամից համաձայնվել է նկարահանվել TRT հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք «Եվրոպա-Եվրոպա» հեռուստասերիալին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե նկարահանման հրավերն ընդունել է առանց մտածելու։  «Եվրամիության անդամակցության գործընթացը  ժողովրդավարության, պարզ եւ բարգավաճ երկիր դառնալու մեր ամենակարեւոր խթանիչ ուժն է։ Այդ պատճառով  էլ ասում ենք, որ գործընթացն ավելի կարեւոր է նպատակից։ «Եվորպա-Եվրոպա» սերիալի սցենարը գրելով եւ այն խաղալով՝ Եվրամիությանը կրկին մեզ ցույց կտանք»,-ասել է թուրք նախարարը։