Շարունակական ծանր հիվանդությունից հետո 72 տարեկան հասակում վախճանվել է Սոչի քաղաքի Լազարեւյան մշակույթի բաժնի ղեկավար, ազգային մշակույթների շրջկենտրոնի հիմնադիր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի գրողների միության եւ Ռուսաստանի լրագրողների միության անդամ  Գրիգոր Մազլումյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին «Ազգային մշակույթներ» Լազարեւյան շրջկենտրոնում: Նրան իր կամքով թաղելու են Տուապսյան շրջանի  Գոյտիխ գյուղում (Կրասնոդարի մարզ)` ծնողների գերեզմանի կողքին, հաղորդում է «Սոչի-24» լրատվական գործակալությունը:

Գրիգոր Մազլումյանը ծնվել է 1940 թ. մարտի 5-ին Տուապսի շրջանի Օստրովսկայա շել ագարակում` համշենահայերի գյուղական ընտանիքում:

1971 թ.-ից սկսած 40 տարի շարունակ Մազլումյանը գլխավորել է Սոչի քաղաքի Լազարեւյան վարչական շրջանի մշակույթի բաժինը: