Հնդկական կինեմատոգրաֆի լեգենդար Կապուր ընտանիքի ներկայացուցիչ Շամմի Կապուրը մահացել է կիրակի առավոտյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով հնդկակակն հեռուստաալիքները:

Նա մահացել է Մումբաի քաղաքի հիվանդանոցում 79 տարեկան հասակում:

Շամմի Կապուրը հնդկական կինոյի ամենահայտնի կլանի հիմնադիր Պրիտհվիրաջա Կապուրի որդին էր, լեգենդար Ռաջ Կապուրի եղբայրը:

Շամի Կապուրի մասնակցությամբ ֆիլմերը մեծ ժողովրդականություն էին վայելում Խորհրդային Միությունում, դրանց թվում էին Betaab (խորհրդային վարձույթում` «Սիրո ուժը») եւ Vidhaata («Ամենազորը») ֆիլմերը: