«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ Ջիվան Գասպարյանի համերգն էր: Ըստ կազմակերպիչների, համերգին հրավիրել էին կառավարության ողջ կազմին, ուժային կառույցների ղեկավարներին, սակայն նրանք հարկ չէին համարել «քյաբաբային զվարճությունները» փոխարինել հայ ավանդական երաժշտությամբ: Անգամ ՀՀ մշակույթի նախարարը ներկա չէր: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը` թոռան հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր` նա որոշել է թողնել մեծ բեմը: