Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում Հարավային Փասադենայի ոստիկանությունը նախորդ շաբաթվա վերջին ձերբակալել է էներգետիկ ըմպելիքների գողության մեջ կասկածվող անձին: Պարզվել է, որ Red Bull bandit մականունը ստացած կասկածյալը Բըրբենքի 21-ամյա բնակիչ Էրիկ Պետրոսյանն է, ով կասկածվում է առնվազն երկու դրվագներով: Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գլենդելի ոստիկանության աշխատակիցները դիտել են երկու սուպերմարկետների տեսադիտման սարքերը:
Red bull-ի գողություններ են եղել նաեւ այլ սուպերմարկետներում մոտավորապես 1200 դոլար արժողությամբ:
Los Angeles Times-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկ ըմպելիքների գողությունը բավական մեծ ծավալների է հասել Գլենդելում եւ հարակից տարածքներում:




























