Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները և Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։ 

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի հիմնական  պատճառը տարիներ շարունակ էս ճանապարհահատվածում եղած մեծ փոսերն են: