Ռուսաստանի վաստակավոր արտիստ, սաքսոֆոնահար Վլադիմիր Պրեսնյակով-ավագը զարմացած է, թե ինչու հայկական արմատներով  ռուսաստանցի երգիչներ Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովը հայկական երգեր չեն երգում:

Ռուս երաժիշտը, խոսելով ռուսական փոփ-մշակույթ հայկական մեղեդիների որոշակի ներմուծման մասին եւ հակառակը, համարում է, որ ինքը եւս ներդրում է ունեցել այդ գործում. «Ես նույնիսկ ինքս եմ կատարում հորինել, («Խանդում եմ») եւ հարցրել եմ հայերին, ինչպե՞ս է. նրանց պատասխանն է` «դա զուտ հայկական ոճի մեջ է»:

Եւ դա իսկապես գրավում է, քանզի նման հնչերանգները բավական հմայիչ են: Եւ գործը նորաձեւության մեջ չէ: Ինչու՞ Կիրկորովը հայկական երգեր չի երգում, փոխարենը թուրքական է երգում, ինչը զարմանալի է: Իսկ ինչու՞ Իրինա Ալեգրովան հայկական երգեր չի երգում: Դա ինձ զարմացնում է: Ես որ կհպարտանայի»,- հայտարարել է Պրեսնյակովը Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Խոսելով հայերի վրա ռուսական երաժշտության ազդեցության մասին` Վլադիմիր Պրեսնյակովը նշել է, որ չգիտի արդյոք կարելի է Ա. Խաչատրյանին եւ Ա. Բաբաջանյանին անվանել զուտ հայկական երգահաններ. «Նրանք գրում էին արդեն ոչ այնքան հայկական ոճով: Արժանին մատուցելով Առնո Հարությունովիչին`պետք է նշեմ, նրա մեղեդիներով շատ բնութագրական հայկական երգեր կան, նա անկրկնելի երգեր ունի: Եւ հրաշալի է, որ դրանք նույնիսկ ադրբեջանցիներն են կատարում: Մագոմայեւը հայտնի է դարձել մեծապես Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ»: