Ստամբուլում վանդալները պղծել են հրեական գերեզմանները։ Պղծվել են Հասկյոյ գերեզմանատան տասնյակ գերեզմաններ։

Ստամբուլի քաղաքապետին եւ ներքին գործերի նախարարությանն ուղղված հայտարարության մեջ պահանջվում է պատասխանատվության ենթարկել վանդալներին։

Թուրքիայում մինչեւ 21 000 հրեա է բնակվում։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննադատել է միջադեպը՝ խոստանալով գտնել մեղավորներին, գրում է Ahval-ը։