Հուլիսի 20-ին, ժամը 16։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կշարունակվի Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Կոչուբաեւը հայտնել էր, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։

Կոչուբաեւը չէր բացառել, որ դատավոր Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել:

Մանթաշյանը խոշտանգվում է. ցանկանում ենք շտապ դատական նիստ, սակայն դա դատավոր Ֆարխոյանին չի հետաքրքրում. փաստաբան