Նորվեգական ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի այգում եւս մեկ ռումբ են գտել, հաղորդում է նորվեգական Dagbladet-ը: Նորվեգիայի Զինված ուժերի աղբյուրի փոխանցմամբ, Բրեյվիկի պատրաստած երկրորդ ռումբի քաշը 1-1,5 տոննա է, ինչն ավելի ծանր է, քան Օսլոյում պայթեցրածը` 950 կգ:
Նշենք, որ ավելի վաղ Բրեյվիկի հարեւան Սվեն Մելդեսետը հայտնել էր, թե պատրաստվում է այցելել նրան ահաբեկչությունից մի քանի օր առաջ, սակայն բակում սպիտակ մեքենա է տեսել եւ կարծել է, որ նա հյուրեր ունի: «Բարեբախտաբար ես տուն վերադարձա»,- հիշել է Մելդեսետը:
Լուսանկարը` John T. Pedersen / Dagbladet




























