Թուրքիայում հանրապետական դատախազը զբաղվել է թմրամիջոցների վաճառքով, իսկ որպես առաքիչներ աշխատեցրել է թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ոստիկաններին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, ոստիկանությունը տվյալներ է ստացել, որ Ադանայից դեպի Կոնիա մի մեքենա թմրամիջոցներ է տեղափոխում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է թմրանյութի առաքիչը, ով պարզվել աշխատում է ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։ Ավելի ուշ պարզվել է, որ հանցավոր խումբը ղեկավարում է հանրապետական դատախազը, ում լիազորությունները դադարեցվել են մինչեւ քննության ավարտը։