Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 22-ին կեսօրից հետո սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +32 +34 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +26,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +30 +32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +24,
Լոռիում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +20 +25,
Տավուշում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +23 +26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +34,
Արարատում գիշերը՝ +21 +24, ցերեկը՝ +33 +35,
Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +32 +34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +23 +25,
Վայոց ձորի նախալեռներում՝գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +32 +35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +23 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +29 +34։





























