Ֆրանսիայում շոգի եւ անձրևների բացակայության պատճառով երաշտը ուժգնանում է, հայտնում է BFMTV լրատվականը եւ հավելում, որ այսօր 88 գերատեսչություններում ջրի սպառման սահմանափակումներ են մտցվել:
Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ այս տարի եղանակային նման պայմանները հազվագյուտ են:
Երկրում հատկապես տուժել են Փեյ դե Լա Լուար եւ Պուաթու Շարանթ շրջանները:





























