Այսօր` օգոստոսի 18-ին, Մոսկվայում 88 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ-մուլտիպլիկատոր Անատոլի Սավչենկոն` «Փոքրիկն ու Կարլսոնը» մուլտֆիլմի ստեղծողը, հաղորդում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով Ռուսաստանի կինոմոտոգրաֆիստների միության աղբյուրը:
«Փոքրիկն ու Կարլսոնը» մուլտֆիլմը հեռուսաէկրաններին է հայտնվել 1968 թ.-ին: Անատոլի Սավչենկոն այն Յուրի Բուրիրինի հետ է նկարել: Երկու տարի անց թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Կարլսոնը վերադառնում է» վերտառությամբ:
Աստրիդ Լինդգրենի դասական ստեղծագործության երկու էկրանավորումների հետ զուգահեռ Սավչենկոն աշխատել է «Պետյան եւ Կարմիր Գլխարկը», «Շչելկունչիկ» եւ այլ հայտնի մուլտֆիլմերի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:




























