Եվրոպան պետք է պատրաստ լինի վատագույնին, վաղ թե ուշ գազի մատակարարումներն ամբողջությամբ կդադաարեցվեն։ Ասյ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը dpa-ին տված հարցազրույցում։
«Մեր հիմնական նպատակը մնում է լիակատար անկախությունը Եվրոպա ռուսական գազի ներկրումից ոչ ուշ, քան 2027 թվականը»,-ընդգծել է նա։
Բրյուսելը ցանկանում է 300 միլիարդ եվրո ներդնել ՝ գազը խնայելու եւ էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը արագացնելու նախագծում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից մատակարարումների դադարեցման ոչ ադեկվատ նախապատրաստումը կարող է հանգեցնել տնտեսական արտադրության անկմանը՝ միջինը 0,9-1,5 տոկոսով։





























