Եվրոպական գազային ֆյուչերսներն աճել են ավելի քան 10 տոկոսով այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ կշարունակի կրճատել հոսքերն առանցքային խողովակաշարով, քանի որ եւս մի տուրբին է վերանորոգվում, հաղորդում է Bloomberg-ը:
«Հյուսիսային հոսք 1» գազատարն օրական 33 միլիոն խորանարդ մետր գազ կփոխադրի՝ թողունակության 20 տոկոսի չափով:
Մատակարարումներն արդեն կրճատվել են մինչեւ հզորության 40 տոկոս Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցության հետ կապված անորոշության պատճառով Կանադայից եւս մի տուրբինի մատակարարման հետաձգման կապակցությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ նախազգուշացրեց, որ հոսքերը կարող են նվազել մինչեւ 20 տոկոս, եթե տուրբինային խնդիրները չլուծվեն:
Եվրոպական էտալոնային ֆյուչերսների գինն աճել է 10 տոկոսով՝ մինչեւ 176 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց:





























