Գերմանիան բախվել է լուրջ էներգետիկ իրավիճակի՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պատճառով,  հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։ 

«Մենք լուրջ իրավիճակում ենք, ժամանակն է, որ բոլորը դա հասկանան»,-ասել է նա ARD հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ Գերմանիան պետք է նվազեցնի գազի սպառումը։    

«Գերմանիայում եւ Եվրոպայում որոշ արտադրական ցանցեր պարզապես կդադարեն աշխատել։ Սրանից պետք է խուսափենք մեր ունեցած ողջ ուժով»,-հավելել է Հաբեքը։