Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության ինքնաթիռի թեւը դիպել է օդանավակայանի վայրէջքի տերմինալին, հաղորդում է Associated Press-ը: Տուժածներ չկան: Ինքնաթիռում գտնվող լրագրողի վկայությամբ, միջադեպը խառնաշփոթ է առաջացրել: Հետադարձ թռիչք դեպի Թուրքիա ինքնաթիռը առանց վերանորոգման չի կարող իրականացնել, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը ինքնաթիռում չի եղել. նա Մոգադիշո էր ժամանել ընտանիքի հետ առանձին չվերթով` պետական ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ թուրքական կառավարության ղեկավարը Սոմալի է ժամանել մարդասիրական ճամբարներ այցելելու, ինչպես նաեւ Կարմիր կիսալուսնի ճամբար եւ հիվանդանոց բացելու նպատակով:




























