1992 թ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրից արտահանձնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մանուկյանին։ Բայց ես չեմ հիշում, որ սահմանը փակված լիներ եւ ոչ ոքի ներս չթողնեին։ Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Նիդեռլանդներում բնակվող ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Սյունե Աբրահամյանի՝ երկիր մուտքի արգելքը, ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Արթուր Խաչատրյանն իշխանությունների բացատրություններն անհասկանալի եւ անտրամաբանական անվանեց: Ավելին, ըստ պատգամավորի, մուտքի արգելքը զուտ քաղաքական դրդապատճառներ ուներ:
«Այս փուլում, երբ թուրքերն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրախաղով են զբաղված եւ միասին դեպի այսպես կոչված «խաղաղության դարաշրջան» են շարժվում, Դաշնակցությունն իր հայտարարություններով, ըստ էության, նրանց հիմնական հակառակորդն ու թշնամին է դառնում։ Չէ որ Դաշնակցությունն ուղղակիորեն նշում է, որ իշխանությունների ընտրած ճանապարհը ոչ թե դեպի «խաղաղության դարաշրջան», այլ դեպի կործանում է տանում»,- ասաց Խաչատրյանը։
Այսպիսով, Դաշնակցության դեմ սկսված արշավը պայքարի է վերածվել դրա առանձին անդամների դեմ։





























