Forbes ամսագիրը հրապարակել է միլիոնավոր դոլարներ աշխատած հանրաճանաչ զույգերի հերթական ամենամյա վարկանշային աղյուսակը:
Առաջին տեղը զբաղեցրել են սուպերմոդել Ջիզել Բունդհենը (Gisele Bundchen) եւ ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրենդին (Tom Brady): Forbes-ի տվյալներով, միայն Բունդհենը վաստակել է 45 միլիոն դոլար, իսկ զույգի համատեղ բյուջեն կազմել է 76 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում են «երգի թագավորներ» Բիոնսեն (Beyonce Knowles) եւ Jay-Z-ին: Մեկ տարվա ընթացքում զույգը աշխատել է 71 միլիոն դոլար:
Դերասաններ Անջելինա Ջոուլին (Angelina Jolie) եւ Բրեդ Փիթը (Brad Pitt) զբաղեցրել են վարկանշային աղյուսակի երրորդ տեղը: Ընդ որում, Անջելինա Ջոուլին վաստակել էր 30 միլիոն դոլար համատեղ 50 միլիոն դոլարից:
4-րդ տեղում է Դեվիդ եւ Վիկտորիա Բեքհեմ զույգը: Բեքհեմների ընտանիքի համատեղ եկամուտը գնահատվում է 45 միլիոն դոլար, որից 40 միլիոնը աշխատել է Դեվիդ Բեքհեմը:
5-րդ տեղում են հայտնվել «Աղջամուղջ» ֆիլմի հերոսներ Ռոբերտ Պատինսոնը եւ Քրիստեն Ստյուարտը: Forbes-ի հաշվարկներով, վամպիրներից յուրաքանչյուրը վաստակել է տարեկան 20 միլիոն դոլար:




























