Կանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը:

Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թվականին ԱՄՆ-ում։ 1956 թվականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում  ստանում է դոկտորի գիտական աստիճան։

Նա հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի  հայտնագործության:

Խաղաղությու՛ն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։