Աբխազիայի նախագահի թեկնածու Սերգեյ Շամբան վթարի է ենթարկել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, Գագրայի շրջանի Բզիպտա վայրում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից: Թեկնածուի շարասյունը մեկնում էր հանդիպելու ընտրողների հետ: Վթարի հետեւանքով Սերգեյ Շամբան աննշան վնասվածքներ է ստացել, տուժել է նաեւ թիկնապահը:
Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Օգոստոսի 26-ին կայանալու են Աբխազիայի նախագահի ընտրությունները: Առաջադրվել են նաեւ Ալեքսանդր Անկվաբը եւ Ռաուլ Խաջիմբան:




























