Օգոստոսի 21-ին`ժամը 23.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արցախի փողոցի 1-ին շենքի թիվ 67 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. տան մեջ հայտնաբերվել է 75-ամյա Ռոզա Մարտիրոսյանի դին:




























