Օգոստոսի 23-ին`ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի 138-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 76-ամյա Թելման Միքայելյանի դին:




























