Հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման համար ամենաթանկ ասիական ֆյուչերսների արժեքը 2023-ի հունվարին օգոստոսի 25-ին աճել է մինչեւ 71.3 դոլար մեկ միլիոն BTU-ի (բրիտանական ջերմային միավորի համար) կամ գրեթե 2560 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Japan Korea Marker-ի տվյալները։
Ասիայում վառելիքը սկսեց թանկանալ այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումները մինչեւ սեպտեմբերի 2-ը պետք է դադարեցվեն, ինչպես նաեւ՝ ամերիկյան Freeport LNG LNG տերմինալի վերսկսման հետաձգման պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ասիայում գազի գինը 2021-ի համեմատ աճել է չորս անգամ։
Ընդ որում, Եվրոպայում գազի գինն օգոստոսի 25-ին մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 3200 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Եվրամիությունը բարձր գների պատճառով նվազեցնում է ստորգետնյա պահեստարաններ ներարկման արագությունը։
Ասիայում ոչ բոլոր երկրներն են կարող իրենց այդպիսի թանկ ՀԲԳ թույլ տալ: Գները բարձրացել են ձմեռային սեզոնին ընդառաջ վառելիք ձեռք բերող զարգացած երկրների միջեւ բուռն մրցակցության ֆոնին:





























