«Կանեփ-կակաչ-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 22-ին, ժամը 17.30-ին, նախկինում դատված, 51-ամյա Դավիթ Ո.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել եւ առգրավել են կանեփի բույսի կանաչ զանգված` մոտ 257 կգ ընդհանուր կշռով, մոտ 2,2 կգ կիսաչոր եւ 100 գ չորացված կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգվածներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Դավիթ Ո.-ն հայտարարություն է տվել, թե նշված զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























