Ռուսաստանցի փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կարող է հայր դառնալ: Ուկրաինացի երգչուհի Կամալիան խոստովանել է, որ համաձայնվել է նվիրել Կիրկորովին իր ձվաբջիջը: 

Յալթայում կայացած  «Նովայա վոլնա» մանկական երաժշտական մրցույթի ժամանակ, Կամալիան ընթրել է Կիրկորովի հետ եւ պատմել է զրույցի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին:

«Դեռ կես տարի առաջ Ֆիլիպը խնդրել է ինձ նվիրել իրեն... իմ ձվաբջիջը: Նա շատ է ցանկանում հայր դառնալ: Նրա խնդրանքն ինձ տարօրինակ թվաց եւ ես մերժեցի: Իսկ երեկ ընթրիքի ժամանակ մենք նորից անդրադարձանք այդ խնդրին: Թերեւս, ճիշտ կլինի օգնել Ֆիլիպին, ով չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին, եւ ինձ թվում է` նա դեռ անհույս սիրահարված է նախկին կնոջը` Ալլա Պուգաչովային: Նա ուզում է, որ երեխան ծնվի բարձրահասակ, լավ կազմված ունեցող շիկահերից: Դե ինչ, ես դեմ չեմ, եթե մենք դառնանք ազգականներ այս եղանակով: «Ես կնվիրեմ քեզ իմ ձվաբջիջը` խոստացա ես Ֆիլիպին»,-պատմել է երգչուհին:

Կամալիան ընգծել է, որ երեխային 9 ամիս կրելու է ոչ թե ինքն, այլ սուրոգատ մայրը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ իր ամուսինը` Մոհամադ Զահուրը, չի խանդում Կիրկորովին. «Ամուսինս չի խանդում Կիրկորովին: Հատկապես, որ Ֆիլիպի հետ սիրով զբաղվելու մտադրություն չունենք: Ես պարզապես շատ եմ ցանկանում, որ նա երջանիկ լինի եւ հայր դառնա»:

Նշենք, որ վերջին շրջանում երգչուհի Կամալիան հաճախ է ելույթ ունենում Ֆիլիպ Կիրկորովի հետ (երգիչները կատարում են «Խաղ կրակի հետ» երգը»):