Երկուշաբթի Ավստրիան հայտարարել է, որ պատրաստվում է միլիարդավոր եվրոներ ներդնել էլեկտրաէներգետիկ ընկերության մեջ, որն ապահովում է Վիեննայի մեծ մասի մատակարարումը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի շուկաներում գների աճի հետեւանքով նա ի վիճակի չի եղել իրեն թույլ տալ շուկայական գործարքները ծածկելու համար անհրաժեշտ երաշխիքները, հաղորդում է Reuters-ը:
Վիեննայի քաղաքապետարանին պատկանող Wien Energie-ը հանգստյան օրերին օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից, եւ քաղաքը հայտնաբերել է 6 միլիարդ եվրոյի «կրիտիկական ֆինանսավորման կարիք», ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
«Դաշնային կառավարությունն ունի գործիքներ եւ կամք՝ Վիեննա քաղաքին ֆինանսական այս արտակարգ իրավիճակում օգնելու համար: Խոսքը երկու միլիոն մարդու համար մատակարարման ապահովման մասին է, ինչը պետք է տեղի ունենա»,- ասել են նախարարությունից՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են, եւ «շատ հարցեր» կան։
Նախարարությունը հայտնել է, որ դիտարկում է միլիարդավոր եվրոների վարկը, որը կսպասարկվի պետական պարտատոմսեր եւ այլ պարտքային գործիքներ թողարկող Դաշնային ֆինանսների գործակալության կողմից:
Wien Energie-ն ուրբաթ օրը մատնանշել է եվրոպական էլեկտրաէներգիայի գների «հանկարծակի պայթյունի» մասին՝ մեկ մեգավատտ/ժամի (ՄՎտ/ժ) համար մինչեւ 1000 եվրո՝ 700-ից, ինչը, ըստ նրա, մեծացրել է շուկայում պահանջվող երաշխիքների չափը, նույնիսկ նախկինում կնքված պայմանագրերի համար, որոնցով առաքումը դեռ չի ավարտվել։
Wien Energie-ն վաճառում է էլեկտրաէներգիայի ֆյուչերսները՝ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը, որով նա պետք է երկու տարվա ընթացքում էներգիա արտադրի: Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գազով աշխատող էլեկտրակայաններում։
Լինելով բաժանորդների քանակով Ավստրիայի ամենամեծ էլեկտրաէներգիայի մատակարարը եւ գազով աշխատող ամենամեծ էլեկտրակայանների սեփականատերը՝ ընկերությունն ամենաշատն է տուժում շուկայական գների ճնշումից, հավելել են ընկերությունում:





























