Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) խորհուրդը երկուշաբթի օրը հավանություն է տվել Պակիստանի օգնության ծրագրի յոթերորդ եւ ութերորդ տրանշներին, որը թույլ կտա 1,17 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել երկրին, հայտնել է ֆինանսների նախարար Միֆթահ Իսմայիլը, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՀ խորհուրդը հավանություն է տվել մեր EFF ծրագրի վերսկսմանը։ Այժմ մենք պետք է ստանանք 7-րդ եւ 8-րդ տրանշները՝ 1,17 միլիարդ դոլարի չափով»,- Twitter-ում գրել է Իսմայիլը։

Հիշեցնենք, որ Պակիստանը շատ է տուժել վերջին ջրհեղեղներից՝ զոհվել է ավելի քան հազար մարդ, տուժել են միլիոնավոր մարդիկ: