Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության ավտոշարասյան ինը մեքենաներից չորսը լքել են Էներգոդարում ատոմակայանի տարածքը՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջանում, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Այսպիսով, ԱԷՄԳ-ի այս փորձագետները կայանում մոտ չորս ժամ են անցկացրել։
Միաժամանակ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Էներգոդարի բնակիչների հետ շփվելիս ասել է, որ «փորձագետների մի մասը մնացել է»։
Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Ունի վեց VVER-1000 էներգաբլոկ։ Առաջինը շահագործման է հանձնվել 1984 թվականի դեկտեմբերին, վեցերորդը՝ 1995 թվականի հոկտեմբերին։ Իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում միայն հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկներն են աշխատում համապատասխանաբար 60 տոկոսով եւ 80 տոկոսով, այդ թվում՝ շարունակվում են Ուկրաինա մատակարարումները։




























