Ռուսաստանը բարեխղճորեն կկատարի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենի մատակարարման իր պարտավորությունները, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն ցանկանում հանել ռուսական արտահանման սահմանափակումները եւ դրանով իսկ խանգարում են գների իջեցմանը պարենի համաշխարհային շուկայում, «ՌԻԱ Նովոստի»-ի http://ria.ru/ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը։
«Չնայած Արեւմուտքի ոչ լեգիտիմ ռեստրիկցիային՝ Ռուսաստանը բարեխղճորեն կատարել եւ կատարելու է Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենի մատակարարման ստանձնած պարտավորությունները»,- ասել է Կինշչակը։
Բայց, նրա խոսքով, իրավիճակի լիակատար կարգավորման համար անհրաժեշտ է հանել ռուսական արտահանման տրանսպորտային եւ ապահովագրական բոլոր սահմանափակումները եւ ապահովել վճարումների ազատ իրականացում։
«Մինչդեռ ամերիկացիները եւ եվրոպացիները չեն ցանկանում անել դա՝ խոչընդոտելով պարենի շուկայի համալրմանն ու գների իջեցմանը։ Ընդ որում՝ շարունակում են հանրային տարածքում պտտել այն ֆեյքը, թե Ռուսաստանը «համաշխարհային սով» է հրահրել»,- ընդգծել է նա։
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրի ստորագրում ռուսական մթերքների արտահանման սահմանափակումները հանելու եւ Ռուսաստանին ուկրաինական ցորենը դուրս բերելու գործում աջակցելու մասին։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում Սեւ ծովի երեք նավահանգիստներով, ներառյալ Օդեսան։




























