Իջեւանի բժշկական կենտրոնից օգոստոսի 23-ին, ժամը 22.55-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ ճաճանչադաստակի հոդի շրջանի բաց կոտրվածք` ջլերի, անոթների վնասումով, ձախ աչքի հեմատոմա, վերին շրթունքի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Գոհար Ա.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գոհար Ա.-ն, տանը, վառարանը վառելու ժամանակ, պոլիէթիլենային պարկի մեջ գտնվող անհայտ իրը նետել է վառարանի մեջ, ինչի հետեւանքով առաջացած պայթյունից ստացել է վնասվածքները:




























