Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) Քաբուլում Ռուսաստանի դեսպանատանը պայթյունից հետո Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել ապահովել դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը։ Այս մասին ասվում է առաքելության թվիթթերյան էջում։

Կազմակերպությունն իր ցավակցությունն է հայտնել հարձակման հետեւանքով զոհվածների ընտանիքներին։

«UNAMA-ն դատապարտում է այսօրվա պայթյունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Վերջին զարգացումների լույսի ներքո UNAMA-ն ընդգծում է դե ֆակտո իշխանությունների կողմից բնակչության, ինչպես նաեւ դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Առնվազն 8 մարդ է զոհվել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Al Jazeera-ն։