Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հրաժարական է ներկայացրել իր պաշտոնից: Այդ մասին այսօր հայտնել է ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով, Ջոբսի հրաժարականի որոշումն արդեն մտել է ուժի մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընկերության նոր գխավոր տնօրեն է նշանակվել օպերացիոն տնօրեն Թիմ Քուկը, իսկ Սթիվ Ջոբսը զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
55-ամյա Սթիվ Ջոբսը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ հունվարի 17-ից բուժման կուրս է անցնում:




























