Ավստրիայի Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել երկրում մեկուկես տարով սառեցնել էլեկտրաէներգիայի գները, գրում է Kurier թերթը։
Գների սառեցումը կգործի 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը։ Այս ընթացքում կառավարությունը մասամբ կփոխհատուցի տնային տնտեսություններին։
Գների սառեցումը կօգնի տնային տնտեսություններին տարեկան խնայել մոտ 500 եվրո: 2900 կՎտժ սահմանաչափը համապատասխանում է Ավստրիայում տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի միջին տարեկան սպառման 80 տոկոսին:




























