Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նախազգուշացրել է առաջիկա ամիսներին տնտեսական անկման մասին: Էներգիայի ռացիոնալացումը կարող է անհրաժեշտ դառնալ որոշ երկրներում, եւ, ի վերջո, օգնության նոր փաթեթներն անխուսափելի են:
Նրա խոսքով, ինֆլյացիան, որը ներկայումս վերապրում է եվրոգոտին, տնտեսությունը կմղի տուրբուլենտության մեջ, եւ գալիք ձմեռը կարող է լինել պատմության մեջ վատագույններից մեկը: «Մենք անապահովության աննախադեպ մակարդակ ունենք, բայց ընդհանուր առմամբ ԵՄ տնտեսության ցուցանիշները մնում են դրական, իսկ աշխատաշուկայում իրավիճակը լավ է»,-ասել է նա Der Spiegel-ին տված հարցազրույցում:
Խոսելով Եվրոպայում էլեկտրաէներգիայի ռացիոնալացման հեռանկարների մասին՝ Ջենտիլոնին նշել է, որ դա կախված է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կայացրած որոշումներից, ինչպես նաեւ ԵՄ գործողություններից»։ «Այժմ անհրաժեշտ է էներգիայի խնայողություն: Մենք, իհարկե, դրական տեղաշարժեր ենք տեսնում բնական գազի պահեստարանների համալրման եւ էներգախնայողության առումով: Բայց ԵՄ անդամ երկրներում իրավիճակը շատ փոփոխական է։ Նրանցից ոմանք կարող են պահանջել ռացիոնալացում»,-ասել է նա։




























