Սիրիայում դաժանորեն ծեծել են հայտնի ընդդիմադիր ծաղրանկարիչ Ալի Ֆարզատին:

Այսօր առավորտյան Դամասկոսում նկարչի վրա հարձակվել են զինվորները: Նրանք դուրս են քաշել նկարչին մեքենայից, ծեծել են եւ թողել ճամփեզրի վրա, հայտնել է քաղաքացիական ակտիվիստ Օմար Իդլիբը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրան հիվանդանոց է տեղափոխել պատահական անցորդը: