Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից օգոստոսի 24-ին նյութեր է ստացել՝ մարզերում ճանապարհային ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար հատկացված վառելիքը ոստիկանության Ճանա¬պարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից յուրացնելու վերաբերյալ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Ճանա¬պարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարը (Ստեփան Կարախանյանը-խմբ.), չարաշահելով պաշտո¬նեական լիազորությունները, ՀՀ մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121 հազար լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:

Ստացված նյութերով հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ եւ կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանությունից ստացել է նաեւ հարուցված քրեական գործ՝ օրենքի խախտմամբ, առանց թեստավորման եւ քննություն հանձնելու, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում դեռեւս 2011 թվականի օգոստոսի 4-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ եւ 38-311-րդ հոդվածների 2-րդ մասերով: