Ռուսաստանի Ե. Ֆ. Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւին նամակ են հղել, որում բացահայտ կերպով հայտարարել են, որ չեն ցանականում շարունակել աշխատել նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնի ղեկավարության ներքո եւ խնդրում են նրան հեռացնել նվագախմբից։ Բաց նամակը հրապարակված է Classical Music News պորտալում։

Երաժիշտները հայտարարում են, որ իրավիճակը նվագախմբում պայթյունավտանգ է դարձել։ Պատճառներից մեկը, որի հետեւանքով երաժիշտները չեն ցանկանում աշխատել նվագավարի հետ, Չայկովսկիի անվան վերջին մրցույթից առաջ տեղի ունեցած միջադեպն է, երբ Մարկ Գորենշտեյնը հայտնվել էր ազգային հողի վրա տեղի ունեցած սկանդալի կենտրոնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 25-ին թավջութակահարների փորձերի ժամանակ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել: Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»:

Այս ամենը ոհեռարձակվել էր ուղիղ եթերով։ 22-ամյա Նարեկ Հախնազարյանը Պ. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթում  «Թավջութակ» անվանակարգում 1-ին մրցանակին է արժանացել: