Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում բենզատար մեքենան հարվածել է փողոցը սխալ հատած տրակտորին։
Տրակտորի վարորդը՝ 70-ամյա Մեհմեդ Ինջեն առանց ստուգելու հանդիպակաց երթեւեկությունը, մտել է գլխավոր փողոց, որտեղ նրան է բախվել արագ սլացող բենզատարը։ Հանկարծակի եկած տրակտորիստը ձեռքով «կանգնիր» նշանն է արել, սակայն՝ ապարդյուն, բենզատարը չի հասցրել արգելակել։ Վթարի հետեւանքով տրակտորիստը տեղում մահացել է։




























