Ավելի քան 30 մարդու` ենթադրաբար Մուամար Քադաֆիի կողմնակիցների, մեռած են գտել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում, ռազմական ճամբարում, հաղորդում է Reuters-ը: Ողջ ճամբարում Քադաֆիի շարժման խորհրդանիշներով առարկաներ են գտել:

Սպանվածներից մի քանիսը աֆրիկյան ծագում են ունեցել, հավանաբար վարձկաններ էին հարեւան երկրներից: Հիվանդանոցի բժիշկը նշել է, որ սպանվածներին հավանաբար գլխատել են մի քանի օր առաջ:

Միջազգային բժշկական կորպուսի բժիշկներից մեկի խոսքով, նրանց գլխատել են Բաբ ալ-Ազիզիա նստավայրի տարածքում: