Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է առնվազն 150 միլիոն եվրո հատկացնել, որ էլեկտրաէներգիայի մատակարարները առաջիկա ամիսներին չանջատեն լույսն ու գազը, եթե երկրի բնակիչները չկարողանան վճարել իրենց հաշիվները, հաղորդել է RTL հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
Կառավարությունը կստեղծի հիմնադրամ՝ վճարելու այն սպառողների հաշիվները, որոնք այս տարի ստիպված են եղել անցնել էներգիայի նոր, թանկարժեք պայմանագրի եւ կարող են ցույց տալ, որ ի վիճակի չեն վճարել իրենց հաշիվները:
Ըստ RTL-ի, հիմնադրամը մասամբ կֆինանսավորվի էներգիա մատակարարողների կողմից, քանի որ այն նաեւ կպաշտպանի նրանց սնանկացումից, եթե նրանց հաճախորդները չկարողանան վճարել: Սպասվում է, որ ծրագրի մանրամասները կհայտարարվեն ուրբաթ օրը:
Ընդդիմադիր կուսակցությունները բազմիցս քննադատել են վարչապետ Մարկ Ռյուտեին այն բանի համար, որ նա բավարար ուղղակի աջակցություն չի ցուցաբերում այն մարդկանց, որոնք պայքարում են էներգիայի իրենց հաշիվների դեմ, հաղորդում է Reuters-ը:
Հոլանդական լրատվամիջոցներն անցյալ շաբաթ հայտնել են, թե կառավարությունը պատրաստվում է հայտարարել, որ 2023 թվականին մոտ 16 միլիարդ եվրո կծախսի, որպեսզի օգնի վճարել էներգիայի եւ սննդամթերքների աճող հաշիվները:




























