Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում այսօր՝ ժամը 20:00–ի սահմաններում, «ВАЗ 2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով երեք մարդ օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: