Թերթը գրում է, «Օգոստոսի 22-ին Թուրքիայի խորհրդարանն անվավեր ճանաչեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին հայ-թուրքական արձանագրությունների նախագծերը: «Զարմանալիորեն Հայաստանի պատասխանատու պաշտոնյաների կողմից որեւէ դիրքորոշում չցուցաբերվեց Թուրքիայի այս քայլ վերաբերյալ: Թե Թուրքիայի, թե Ադրբեջանի քայլերին հայկական կողմի անհրաժեշտ պատասխանի բացակայությունը կրում է մշտական բնույթ:

Հիշում ենք , թե Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը որոշելու ընթացքում արված փոքրիկ շտկումները Թուրքիայում ինչ մեծ աղմուկ բարձրացրին: Հայաստանի վրա սկսեցին տարբեր ուղղություններով մեծ ճնշումներ բանեցնել, մեղադրել արձանգրությունների ոգուց շեղվելու մեջ: Ապա, երբ Սերժ Սարգսյանի հրամանով այդ արձանագրությունները խորհրդարանում սառեցվեցին, Թուրքիան բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը ստիպեց արձանագրությունների «ջատագով» երկրներին օրեր շարունակ անդրադառնալ թեմային: Երկու դեպքում էլ Թուրքիայի ողջ վերնախավը շաբաթներ տրամադրեց Հայաստանի իշխանությունների քայլերը վերլուծելու գործին: Իսկ մեր պաշտոնյաները արժանի պատասխան տալու փոխարեն սեսել են «մեղավորներ» փնտրել երկրի ներսում եւ պարզել` արձանագրությունների վավարեցաման դեքում Ցեղասպանության հարցը պատմաբանների՞, թե՞ միջկառավարական հանձնաժողովների կողմից է քննարկվելու»,- գրում է «Երկիր»-ը: