Այսօր` օգոստոսի 26-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոգեւորականներն ակցիա են կազմակերպելու, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը եւ նշում, որ ակցիան անցկացվելու է Ադրբեջանում Իսրայելի դեսպանության առջեւ:
Աղբյուրը հայտնում է, որ ակցիան կազմակերպվելու է «Օժանդակել հիջաբներին. հիջաբը մեր պատիվն է, նրա դեմ ոտնձգություններ կատարողի ձեռքը պետք է կտրել» կարգախոսի ներքո: Ակցիայի մասնակիցները նպատակ ունեն նաեւ հանդես գալ Իսրայելի դեմ ուղղված կարգախոսներով եւ դատապարտել Պաղեստինի դեմ տարվող նրա քաղաքականությունը:




























