Գերմանիայի կառավարությունը փորձում է ազգայնացնել երեք խոշոր գազային ընկերություններ՝ էներգետիկ փլուզումը կանխելու համար։
Ըստ Bloomberg-ի՝ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ են վարում Uniper, VNG եւ Securing Energy for Europe ընկերությունների, որպես երկրի էներգետիկ խնդիրների հիմնական լուծում, ազգայնացման շուրջ։
Եվրոպան արդեն մի շարք օգնության ծրագրերի է դիմել, քանի որ էներգետիկ ճգնաժամը խորանում է, եւ Uniper-ը հայտնել է, որ ընկերությունն օրական մինչեւ 100 միլիոն եվրո է կորցնում՝ Nord Stream 1-ով մատակարարումների դադարեցումից հետո։
Առանց ռուսական գազի ներհոսքի էներգետիկ բացը լրացնելու համար, Գերմանիան մտածում է, թե ինչ որոշիչ քայլ ձեռնարկել՝ փլուզումը կանխելու համար:
Այդ երեք ընկերություններին սեփականատերը դառնալ հեշտ չի լինի, քանի որ Unipar-ի վերահսկիչ բաժնետոմսերի մեծամասնությունը դեռ պատկանում է ֆիննական Fortum կոմունալ ընկերությանը: Ընդ որում, SEFE-ի ազգայնացումը կարող է Ռուսաստան միջոցների անկանխամտածված փոխանցման հանգեցնել, քանի որ ընկերությունը պատկանում է ռուսական իրավաբանական անձին՝ Palmary Joint Stock Company անվամբ:
Թեեւ ապրիլին Գերմանիայի կողմից ընդունված օրենքը թույլ է տալիս ազգայնացումը, այն, ամենայն հավանականությամբ, նաեւ վճարումներ կպահանջի ընկերության ռուս սեփականատերերին:




























